Ոստիկանությունն ավարտել է պատգամավորների հնչեցրած հայտարարությունների հետաքննությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանությունն ավարտել է այս տարվա մայիսի 27-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի եւ նրա կուսակից Վահան Բաբայանի կողմից խորհրդարանում հնչեցրած հայտարարությունների հետաքննությունը:

Հիշեցնենք, որ Վահան Բաբայանն ԱԺ-ում հայտարարել էր, թե երեխաներին մանկատներից «արենդայով» վերցնում են, դեղ են խմեցնում, որ չլացեն եւ փողոցներում գրկած մուրացկանություն են անում:

ՀՀ ոստիկանությունը 2015թ.-ի հունիսի 8-ին որոշում է կայացրել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ` հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Այլ կերպ ասած, Վահան Բաբայանն իր խոստացած փաստերը չի ներկայացրել իրավապահներին եւ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում արդեն մեղմ տոնայնությամբ ասել, թե ինքն ընդամենը կարծիք է հայտնել»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930