Աղվան Հովսեփյանը Պերմյակովի գործով ԱԺ կներկայանա՞. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում օրերս բավականին թեժ քննարկում է տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության եւ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ինքը պահանջում է լսումներ կազմակերպել Վալերի Պերմյակովի գործի վերաբերյալ եւ խորհրդարան հրավիրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, որպեսզի նա պատգամավորներին ներկայացնի գործի նախաքննության ընթացքը»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։