
ԵԱՀԿ-ն այս տարի Մինսկյան գործընթացին կհատկացնի ավելի քան 900.000 եվրո

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում հաստատվել է ԵԱՀԿ-ի այս տարվա ընդհանուր բյուջեն: Այն կազմում է 144.822.600 եվրո:
Այդ գումարից 7.960.900 եվրոն նախատեսված է Հարավային Կովկասի համար, որից 2.829.900 եվրոն կազմելու է Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի բյուջեն: 2013 թվականին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի գրասենյակի բյուջեն կազմելու է 1.167.000 եվրո: ԵԱՀԿ-ն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող Մինսկյան գործընթացին այս տարի հատկացնելու է 927.500 եվրո: