
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կժամանեն Հայաստանի նախագահական ընտրություններից հետո

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական անգամ տարածաշրջան են ժամանելու Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից մեկ շաբաթ անց: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Վերջինիս խոսքերով՝ հունվարին Փարիզում տեղի ունեցած հանդիպման ժամանակ համանախագահները առաջարկներ ու կարծիքներ են հնչեցրել՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հետ. «Այս տարի թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում պետք է տեղի ունենան նախագահական ընտրություններ: Մեր հիմնական նպատակն այն է, որ շարունակվեն բանակցությունները և արձանագրվի արդյունք»: