
Այս տարի ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի օդաչուներն իրականացրել են ավելի քան 100 ուսումնական թռիչք

Ռուսաստանի ՊՆ-ի Mil.ru կայքի փոխանցմամբ՝ ընթացիկ տարում Հայաստանում գտնվող Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի օդաչուներն իրականացրել են ավելի քան 100 ուսումնական թռիչք: Արդյունքում, յուրաքանչյուր օդաչուի թռիչքի միջին տևողությունը կազմել է մոտ 10 ժամ, ինչը 10 տոկոսով ավելին է՝ համեմատած 2012 թվականի հաշվետու ժամանակահատվածի հետ:
Այս մասին հայտարարել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Миг-29 կործանիչների օդաչուների ուսուցման գործընթացում հիմնական ուշադությունը հատկացվում է ցածր ամպամածության, փոքր բարձրության վրա մառախուղի առկայության, ինչպես նաև լեռներում՝ գետնից ռադիոտեխնիկական ղեկավարման բարդ պայմաններում, թռիչքների իրագործման ժամանակ ինքնաթիռի ղեկավարման տեխնիկայի մշակմանը:
Ռազմական օդաչուների մարտական հմտությունների ստուգման արդյունավետ մեթոդ է հանդիսանում և ակտիվորեն կիրառվում են այսպես կոչված օդային մենամարտերը, որոնց ընթացքում օդաչուները հայտնաբերում ու գրավում են թիրախները և ֆոտո սարքերի միջոցով ֆիքսում են դրանց պայմանական խոցումը:
Տարեսզկբից սկսած՝ Миг-29 կործանիչների օդաչուները 500-8000 մետր բարձրության վրա իրականացրել են ավելի քան 50 մանևրային ուսումնական օդային մարտ, ընդ որում՝ թե՛ միայնակ մենամարտերի շրջանակներում, թե՛ խմբերի կազմում: