
Վարդենիսում Սերժ Սարգսյանին դիմել են ադրբեջաներեն (տեսանյութ)

Aravot.am-ի հաղորդմամբ՝ այսօր Վարդենիս քաղաքում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը ներկա մի տարեց մարդ երկարաշունչ և բոցաշունչ դիֆերամբ է ձոնել Սերժ Սարգսյանին:
Թղթի վրա գրված տեքստը մի կերպ ընթերցելուց հետո տարեց վարդենիսցին ասել է. «Հմի կդրվենք իմ գրած տեքստից ու սրտիս խոսքը ասեմ»: Սրտի խոսքը տարեց վարդենիսցին հնչեցրել է ադրբեջաներեն: Նախագահ Սարգսյանն էլ հումոր է արել՝ «Էդ ոնց որ կարոտել ե՞ք, հա, ինչ-որ ժամանակների» ու մինչ այդ մարդը փորձել է իր սրտի խոսքը հայերենի վերածել, նախագահ Սարգսյանն ասել է. «Պետք չի, պետք չի թարգմանել, երևի մոռացել եք, հա, որ ես էլ գիտեմ»: Իսկ վարդենիսցու սրտի խոսքը մոտավորապես այս էր նշանակում՝ խոսքի արժեքը մեծ է, այն էլ տղամարդու և նախագահի և պետք չէ այդ խոսքի արժեքը գետնով տալ: Նախագահի և վարդենիսցու զրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում: