
Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել շփման գծի մոտ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել շփման գծի մոտ: Այս մասին հայտնել են ռազմական աղբյուրները:
Զորավարժությունների ընթացքին հետևում է Պաշտպանության նախարարության ղեկավարությունը: Զորավարժությունները տևելու են մինչև այս շաբաթվա ավարտը: