Արարատի մարզում հարձակվել են Հրանտ Բագրատյանի շտաբի վրա

Այսօր Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում հարձակում է կատարվել ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի վրա: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հրանտ Բագրատյանի շտաբի մամլո խոսնակ Կարինե Հարությունյանը:

«Գյուղապետի տեղակալն է արել, ինչ որ արել է, այսինքն եկել են նկարները, պաստառները պոկել են, և մերոնք դիմել են ոստիկանություն, ոստիկանապետը հանձնարարել է այդ ամենը վերականգնել: Ընդ որում, որևէ թեկնածուի պաստառներին կամ նկարների որևէ մեկը ձեռք չի տվել, հատուկ եկել կանգնեցրել են մեքենան, այդ ամենը պոկել և գնացել են»,- ասաց Կարինե Հարությունյանը:

Նշենք, որ այսօր «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը` իր քարոզարշավի շրջանակներում, մեկնել էր Սյունիքի մարզ, որտեղից վերադառնալիս էլ տեղեկացել է դեպքի մասին: Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ հարձակում է կատարվում Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի վրա. առաջին դեպքը տեղի էր ունեցել շաբաթ օրը` փետրվարի 9-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս