Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար

Գերմանիայի ռազմածովային ուժերի երկու նավ ուղևորվում են Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելությանը մասնակցելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ ժամանելով Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների պլանային հանդիպմանը:

«Կարող եմ միանգամից սկսել լավ լուրից. մինչ ես այստեղ խոսում եմ, մեր Fulda ականորս նավը և Mosel օժանդակ նավը շարժվում են Սուեզի ջրանցքով Կարմիր ծովի ուղղությամբ», – Պիստորիուսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Նա պարզաբանել է, որ դրանք կտեղափոխվեն այնտեղ՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելությանը մասնակցելու նախապատրաստական ​​դիրք զբաղեցնելու համար:

«Մենք ցանկանում ենք արագ գործել և գտնվել Հորմուզի նեղուցում, եթե դա պահանջվի և իրականություն դառնա», – նշել է նախարարը:

Պիստորիուսը բացատրել է, որ նավերի տեղաշարժերի համար Բունդեսթագի հատուկ մանդատ չի պահանջվում, քանի որ դա տեղի է ունենում ԵՄ-ի Aspides առաքելության շրջանակներում:

«Երբ պայմանները պարզաբանվեն, մենք կդիմենք Բունդեսթագին և կխնդրենք նրա մանդատը», – նշել է նա:

Նախարարի խոսքով՝ առայժմ պարզ չէ, թե երբ դա տեղի կունենա։

«Հորմուզի նեղուցում (առաքելության) համար մենք կարիք ումենք  հստակ միջազգային-իրավական շրջանակների, որոնք կարող են ունենալ  տարբեր ձևեր», – հայտարարել է Պիստորիուսը՝ հավելելով, որ անհրաժեշտ է նաև Իրանի և Օմանի հավանությունը։

«Շատ բան կախված է այն բանից, թե ինչպես կընթանան Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն առաջիկա 60 օրվա ընթացքում, – ընդգծել է  պաշտպանության նախարարը։ – Ամեն դեպքում մենք պատրաստ ենք»։

Ավելի վաղ Der Spiegel հանդեսը հայտնել էր, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստել է բանաձևի տեքստ Հորմուզի նեղուցում առաքելությանը Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժերի) հնարավոր մասնակցության վերաբերյալ, որը կներկայացվի Բունդեսթագ՝ համապատասխան մանդատ ստանալու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930