Սպիտակ տան կայքում կազմակերպվել է հանրագիր՝ ուղղված ԱՄՆ-ի կողմից պաշտոնական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Սպիտակ տան պաշտոնական կայքում (http://www.whitehouse.gov/) հրապարակվել է փետրվարի 10-ին կազմակերպվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված հանրագիր, որպեսզի վերջինս պաշտոնապես ճանաչի 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը:

Սպիտակ տան կողմից դրա դիտարկման համար անհրաժեշտ է, որ մինչև մարտի 12-ը հանրագիրը հավաքի 100.000 ստորագրություն: Հանրագրում մասնավորապես ասվում է. «2013 թվականի ապրիլի 24-ին նշվելու է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 98-ամյակը: Վաշինգտոնը ցայժմ պաշտոնական մակարդակով չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Թեև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կտրականապես դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և խոստացել է ճանաչել այն՝ նա չի պահել իր խոստումը: Երկու տարի անց նշվելու է այդ իրադարձության 100-ամյակը: Կարծում եմ տեղին է, որ եկել է պաշտոնական Վաշինգտոնի կողմից իրավական մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը»:

Տեսանյութեր

Լրահոս