Հետընտրական ընդդիմադիր կոալիցիա պիտի ստեղծենք, ուղիղ եթերում շփվենք ժողովրդի հետ. Սամվել Կարապետյան

Հայ բարերար, «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի հիմնադիր և «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն օրակարգային տարաբնույթ հարցերի վերաբերյալ զրուցել է հայաստանյան մի շարք լրատվամիջոցների խմբագիրների հետ։ Մինչ լրատվամիջոցների հարցադրումներին անդրադառնալը՝ նա ամփոփել է վերջին շաբաթներն ու խոսել ապագայի տեսլականի մասին․

«Ավարտվեցին աշխարհի ամենախայտառակ, ամենաանբարոյական կազմակերպված ընտրությունները, և մեր ժողովուրդը, կարելի է ասել, հերթական անգամ, ինձ թվում է՝ դեռ ժամանակավոր, բայց կրեց պարտություն, քանի որ այս իշխանավորներն աշխարհին ցույց տվեցին, թե ինչպես չպետք է կազմակերպել ընտրությունները․ ամբողջությամբ տապալեցին նախընտրական պրոցեսները, ամբողջությամբ տապալեցին ընտրության օրը կազմակերպված պրոցեսները, ամբողջությամբ տապալեցին հաշվարկը։ Բոլորս տեսանք, որ առաջին անգամ աշխարհում հաշվարկի ժամանակ կանգնեցրեցին պրոցեսը՝ այն էլ մի քանի ժամով։ Դա լուրջ կասկածի տեղիք է տալիս, որ հաշվարկն արել են ամբողջությամբ իրենց օգտին։

Դրա համար ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես, քանի որ մենք սխալ թույլ տվեցինք ընտրություններից առաջ․ շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատ ընդդիմադիր ուժերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել, դրա համար հիմա շատ կարևոր է մեր երկրի և ժողովրդի համար այս համախմբումը։

Ինձ թվում է՝ այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն, և մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Ես առաջարկում եմ ստեղծենք համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվենք, բոլոր պրոբլեմները մեր ժողովրդին բացահայտենք՝ ճիշտ քննարկումներով, դիմելով մեր ժողովրդին, հասկանալով, որն է ճիշտ՝ գնանք այդ քայլերով։

Կարդացեք նաև

Քանի որ մենք տեսնում ենք, որ մեր հասարակության մեջ հիմա տարբեր կարծիքներ կան՝ մանդարտները վերցնելու-չվերցնելու մասին, դրա համար մենք ուզում ենք բաց, թափանցիկ շփվենք ժողովրդի հետ, բացատրենք ժողովրդին այդ պրոցեսի՝ վերցնելու պլյուսներն էլ, մինուսներն էլ, և հասկանանք՝ վերցնելո՞վ ենք շուտ կարողանում հեռացնել Փաշինյանին իր պաշտոնից, թե՞ չվերցնելով։

Մենք՝ որպես «Ուժեղ Հայաստան» դաշինք, պատրաստ ենք երկուսին էլ, բայց պետք է անենք առավելագույնս ճիշտ քայլեր, որպեսզի հետագայում Փաշինյանին չտանք հնարավորություն՝ միանձնյա կառավարել, միանձնյա ընդունել Ալիևի բոլոր նարատիվները, միանձնյա ընդունել մեր երկրի համար շատ վտանգավոր Սահմանադրությունը, քանի որ մենք այնպիսի ջրբաժանի առաջ ենք կանգնած՝ կունենա՞նք հաջորդ հնգամյակում Հայաստան, թե՞ կունենանք Ադրբեջանի մարզ՝ Ադրբեջանի մարզպետով։ Դրա համար մենք հրավիրում ենք համագործակցության բոլոր ընդդիմադիր ուժերին, միասին պայքարենք այս ժամանակահատվածում և միասին տանենք հաղթանակ։ Ես վստահ եմ՝ հաղթանակը հեռու չէ, հաղթանակը մոտ է, դրա համար պետք է մենք անենք ճիշտ քայլեր»։

Սամվել Կարապետյանը տեղեկացրեց նաև սպասվող միասնական հանրահավաքի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930