Մենք պայքարում ենք մեխանիզմի դեմ. բացարձակ իմաստ չկա պայքարել Փաշինյան մարդու դեմ. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ ինչու պարտվեցին հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում, և թե ինչու են հաղթել Ադրբեջանը, Թուրքիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը:

«Ես ասել եմ, որ մենք չենք հաղթել, բայց Փաշինյանն էլ չի հաղթել: Իրոք, դա այդպես է: Գոյություն ունի երկու Փաշինյան. մի Փաշինյանը դա մարդ է, չնայած շատ վատ մարդ է՝ թույլ, վախկոտ, ստախոս, ագահ, և այդ բազայի վրա դրսի ուժերը՝ հայտնի երկրների ուժերը, կառուցել են մեխանիզմ: Դա կոչվում է Փաշինյան, բայց դա արդեն մեխանիզմ է, այդ մեխանիզմը ծառայում է Հայաստանին և հայ ժողովրդին ծնկի բերելու համար:

Եվ ամենավտանգավորը, որ շատ երկրներ նայում են այդ մեխանիզմի գործունեությանը, նույնիսկ՝ հավանություն են տալիս համապատասխան երկրների գործունեությանը՝ չհասկանալով, որ այդ մեխանիզմը բերելու է առաջին քրիստոնեական պետության վախճանին, քանի որ մեր հարևան երկրները խաղաղության քողի տակ պարտադրում են մեր պետության ոչնչացման ծրագիրը: Մենք պայքարում ենք այդ մեխանիզմի դեմ, բացարձակ իմաստ չկա պայքարել Փաշինյան մարդու դեմ»,- շարունակեց նա՝ հավելելով, որ Փաշինյանն անճարի կարգավիճակով վազում է տարբեր երկրների ղեկավարների մոտ, իր ծառայությունը մատուցում, որ պահի իր իշխանությունը:

Իսկ թե ինչու է հաղթել նաև Ռուսաստանը կայացած ընտրություններում, Սամվել Կարապետյանը պարզաբանեց, որ նա մինչ այս Հայաստանին վերաբերվում էր որպես դաշնակից պետության, և համբերությամբ նայում էր փոքր հակառուսական քայլերին:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930