Հունվարի 17-ին տեղի կունենա 2013թ. առաջին նիստը: Ըստ հանձնաժողովի կայքէջի, օրակարգում հանձնաժողովի վարույթում գտնվող դիմումների քննարկման ընթացքի վերաբերյալ հարցն է: Ներկայումս հանձնաժողովի վարույթում են երեք դիմումներ:
Միշտ էլ դավաճանները նման արդարացումներ գտնում են, հո չե՞ն ասելու, որ իրենք դավաճաններ են: Արթուր Բաղդասարյանն ամենայն հավանականությամբ նորից հանրության աջակցության կարիքն ունի, երևի ինչ-որ ակնկալիք ունի էս ընտրություններից, հերթական ծառայությունը մատուցելու առումով, էդ պատճառով ստախոսության է դիմում…
Տարբերությունն այն է, որ Ծառուկյանը, թեկուզ և՝ անհավանական, բայց գոնե ավելի որոշակի իրադարձության` Երևանի ավագանու ընտրությունների հետ է կապում իր քաղաքական ուժի «հաջողությունը», այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանի հիմնավորումներն ավելի շատ քաղաքական մեղմասացությունների են նմանվում:
Եթե մենք ժողովրդին մի տեղ ենք ուզում տանել, ուզում ենք, որ գա հրապարակ, պետք է մինչ այդ գոնե մի 20 օր նախապատրաստենք: Ես համոզված եմ, որ արդյունքը մեծ կլինի: Հակառակ դեպքում՝ ուղղակի կարելի էր չառաջադրվել:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 14-ին` ժամը 13.00-ին, արտահերթ նիստում քննարկելու է փետրվարի 18-ի Հանրապետության Նախագահի ընտրություններին թեկնածուներին գրանցելու մասին դիմումները:
«Մեր ապրած կյանքով ապացուցել ենք, որ երբեք մենք ընտրակաշառքով չենք ընտրվել: Մեր վաստակած ձայները եղել են վստահության քվե: Սա ես ասում եմ հպարտությամբ, ուղիղ նայելով ձեր աչքերին, առանց գլուխս կախելու»։
168.am-ի հարցին, թե տանը հաճա՞խ եք դաշնամուր նվագում, մարզպետը պատասխանեց. «Տանը հաճախ չեմ նվագում, բայց երեխա ժամանակ և’ դաշնամուր, և’ ակորդեոն նվագել գիտեի»:
«Այն, որ վերջին տարիներին Հայասատանի և Ռուսաստանի հարաբերությունները որոշ լճացում են ապրել, դա այնքան էլ լավ չէ: Այսինքն, այնուամենայնիվ, պետք է զարգացնել հարաբերությունները, պետք է նոր թեմաներ գտնել այդ հարաբերություններում, նոր հարցեր բարձրացնել…»,- 168.am-ին ասաց ՌԴ ԳԱ արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրության կենտրոնի աշխատանքային խմբի ղեկավար, պատմագիտության թեկնածու Ալեքսանդր Սկակովը:
Հետո ի՞նչ, որ մանդատը զիջեց, ես դրա համար շնորհակալություն հայտնեցի: Ես ընդհանրապես չէի էլ ուզում ցուցակ մտնել: Տեր-Պետրոսյանն ասել, է, թե չի առաջադրվում, ես առաջադրվում եմ, ի՞նչն է այդտեղ անազնիվը:
Ակնկալվում է, որ մինչև փետրվարի վերջ տեղի կունենա Ադրբեջանի ու ԱՄՆ-ի զինված ուժերի պատվիրակությունների հանդիպումը:
Այս կանոնը վերաբերում է կրոնական տարբեր հայացքներ դավանող անձանց համար:
Դատախազը դա պայմանավորել է նրանով, որ բոլոր վկանները հարցաքննվել են և վտանգ չկա, որ Օկրուաշվիլին կարող է ներգործել նրանց վրա:
Ֆրանսիական ոստիկանությունը շարունակում է հետաքննել այդ հնչեղ սպանությունը:
Իրանը Եգիպտոսի հետ իր հարաբերությունները խզել է 1978 թվականին:
Իմ քաղաքական կարիերան նորմալ հունի մեջ է: Ես այս տարի կդառնամ 45 տարեկան, 68 չեմ:
Լրագրողների հետ զրույցում Ամանոն հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում հեռանկարներն ուրախալի չեն:
Թուրքիայի զինված ուժերը պլանավորել են այդ բուլդոզերը գործածել գետանցումների ժամանակ:
Սիլվիո Բեռլուսկոնին իտալական RAI հեռուստաալիքի հաղորդումներից մեկի ժամանակ պատմել է 2009 թվականի ապրիլին Գերմանիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ գրանցված սկանդալային միջադեպի մասին:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած կառավարությունում սպասվում են կադրային փոփոխություններ:
Թուրքիայի զինված ուժերը չունեն քիմիական զենք և մտադիր չեն ձեռք բերել այն:
Shard անվանմամբ այդ երկնաքերի բարձրությունը կազմում է 310 մետր:
Իշխանություններին ծառայելու, իշխանության ջրաղացին ջուր լցնելու մեղադրանքը դարձել է Հայաստանի քաղաքական կյանքի շարժիչ ուժերից մեկը: Ընդ որում, որպես կանոն, տարբեր ուժերի ու գործիչների իշխանությանը ծառայելու մեջ ավելի ակտիվորեն ու ջանասիրաբար մեղադրում են հատկապես նրանք, ում գործունեությունն ամենաշատն է իշխանությանը ծառայելու կասկածներ հարուցում:
«Մեզ հայտնի չէ Անդրեաս Ղուկասյանի կոչի մոտիվացիան, այնպես որ՝ մենք չենք կարող մեկնաբանություն տալ»:
Այս նորությունը շփոթմունք է առաջացրել ԱՄՆ-ում, քանի որ այն համընկել է այն լուրերի հետ, թե Չինաստանը պատրաստվում է իրականացնել հակաարբանյակային փորձարկումներ:
Ազատ Արշակյանը համոզված է, որ նախագահի ամենահարմար թեկնածուն Սերժ Սարգսյանն է: «Սերժ Սարգսյանն ունի աշխատանքային մեծ փորձ` ի տարբերություն մյուս թեկնածուների, որոնք ադմինիստրատիվ աշխատանքային մեծ փորձ չունեն»:
Ուղևորներն օձին նկատել են թռիչքի սկսվելուց միայն 20 րոպե անց:
Մանին պահանջում է չօգտվել բուդդիստների ու հինդուսների ծառայություններից, որոնց նրա կարծիքով պետք է հեռու պահել խոհանոցից:
Սկզբում բասկետբոլն էր: Ասում են, որ նա իսկապես լավ էր խաղում: Նրա բնավորությունը քիչ թե շատ իմացողները հասկանում են, որ, անշուշտ, չի սիրում պարտվել: Հետո՝ ձիասպորտ, որսորդություն, դահուկային արագավազք, ջրային սպորտաձևեր:
Պրոխանովն ասում է, որ հայերն ադրբեջանցիներին իրենց բնակավայրերից ստիպել են հեռանալ մինչև 1988թ. հայտնի իրադարձությունները: Նրա ասածները, բնականաբար, որևէ պատմական կամ փաստագրական ապացույց չունեն: Պրոխանովը Ղարաբաղը ներկայացնում է որպես Պատմական Ադրբեջանի տարածք, որի նկատմամբ հայերն անհիմն հավակնություններ են ներկայացնում:
Այդ որակներն արդեն շանտաժի ոլորտից են, որոնք անընդունելի են, և այդ երգը վաղուց երգվել է: Ժամանակին տարբեր գործիչներ նույն մեթոդաբանությամբ փորձում էին սեփական օրակարգը փաթաթել մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերի վզին, որը չհաջողվեց: