Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ

Մամուլում և սոցցանցերում շարունակում է շրջանառվել «Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման» վերաբերյալ ապատեղեկատվությունը: Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե առաջխաղացման տեսքով դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Կոչ ենք անում զերծ մնալ կեղծ և չճշտված տեղեկություններ տարածելուց. պաշտպանության նախարարությունը ԶԼՄ համապատասխան հարցումներին թե՛ բանավոր, թե՛ գրավոր տվել է սպառիչ պատասխաններ՝ հերքելով այդ և նմանօրինակ կեղծ լուրերը:

Հորդորում ենք ՀՀ ԶԼՄ գործընկերներին զերծ մնալ Հայաստանի Հանրապետության դեմ տեղեկատվական գրոհներին մասնակից դառնալուց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031