
Մահմուդ Ահմադինեժադը փետրվարի սկզբին կմեկնի Եգիպտոս

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հաջորդ ամսվա սկզբին այցելելու է Եգիպտոս: Այդ այցը կայանալու է Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի համապատասխան հրավերի հիման վրա:
Ահմադինեժադը ժամանելու է Կահիրե՝ մասնակցելու համար Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ, նախկին ԻԿԿ) գագաթաժողովին, որը Եգիպտոսի մայրաքաղաքում տեղի է ունենալու փետրվարի 6-7-ին:
Իր աֆրիկյան շրջագայության շրջանակներում Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հունվարի 9-ին երկօրյա այցով ժամանել էր Կահիրե և Մուրսիին հանձնել էր Իրան այցելելու Ահմադինեժադի հրավերը:
Իրանը Եգիպտոսի հետ իր հարաբերությունները խզել է 1978 թվականին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Եգիպտոսի իշխանությունները Իսրայելի հետ ստորագրեցին Քեմթ-Դևիդի խաղաղության համաձայնագիրը և ապաստան տվեցին Իրանում տեղի ունեցած Իսլամական հեղափոխության արդյունքում գահընկեց արված շահ Մոհամմադ Ռեզա Փեհլևիին: