
Սուրեն Խաչատրյանը դաշնամուր և անգլերե՞ն է սովորում

168.am-ին տված հարցազրույցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ անդրադառնալով մեր այն հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ Դուք դաշնամուր նվագել և անգլերեն լեզու եք սովորում, պատասխանել է. «Անգլերեն սովորում եմ, բայց դաշնամուր նվագել շատ վաղուց գիտեի: Երեխա ժամանակվանից գիտեի դաշնամուր նվագել»:
Հարցին, թե տանը հաճա՞խ եք նվագում դաշնամուր, մարզպետը պատասխանեց. «Տանը հաճախ չեմ նվագում, բայց երեխա ժամանակ և’ դաշնամուր, և’ ակորդեոն նվագել գիտեի»:
Մեր հաջորդ հարցին, թե՝ անգլերեն սովորում եք Եվրոպայում կրթություն ստանալու նպատակո՞վ, Ս. Խաչատրյանը պատասխանեց. «Չէ, նման նպատակ չունեմ, ոչ մի խնդիր չունեմ: Ես ուզում եմ, որ երբ ընդունում եմ մեկին` կլինի դեսպան կամ օտարազգի մարդ, կարողանամ օտար լեզվով բարևել և ասել ցտեսություն: Դա է նպատակը: Կարծես թե, մեզ համար նույնպես հաճելի է լինում, որ երբ գնում ենք օտար երկիր, մեկը մեզ բարևում է մեր լեզվով: Ինձ թվում է, որ երբ մեկին իր լեզվով բարևես` հաճելի կլինի նրա համար»: