«Անհայտ մոտիվացիաներով» կոչը չեն մեկնաբանում

«Մեզ հայտնի չէ Անդրեաս Ղուկասյանի կոչի մոտիվացիան, այնպես որ՝ մենք չենք կարող մեկնաբանություն տալ»,-168.am-ին ասաց «Ազատություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի մամուլի խոսնակ Կարինե Հարությունյանը՝ արձագանքելով նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի կոչին:

Հիշեցնենք, որ վերջինս բաց նամակով դիմել է ՀՀ նախագահի թեկնածուներին՝ Արամ Հարությունյանին, Արման Մելիքյանին, Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին, Վարդան Սեդրակյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին` առաջարկելով նրանց մինչև հունվարի 15-ը միասնաբար ինքնաբացարկ ներկայացնել և հրաժարվել ընտրապայքարից:

Հավելենք, որ «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ 168.am-ին Անդրեաս Ղուկասյանի այս «առաջարկի» մասին ասել էր. «Կարծում եմ, որ պարոն Ղուկասյանը ճիշտ հասցեով չի դիմել: Եթե նա կարծում է, որ առաջիկա ընտրություններն օրինական, ազատ, արդար անցկացնելու պարտավորությունը երկրի գործող իշխանությունների, մասնավորապես՝ երկրի գործող իշխանությունների վրա է և նա չի կատարելու իր պարտավորությունը, նշանակում է, որ նա պետք է դիմի գործող նախագահին՝ որպես թեկնածու, որպեսզի հանի թեկնածությունը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս