
Սաուդյան Արաբիայում արգելել են օգտվել իսլամ և քրիստոնեություն չդավանողների պատրաստած սննդից

Արաբական Al-Ittihad պարբերականի փոխանցմամբ՝ սաուդցի աստվածաբան, Սաուդյան Արաբիայի կրոնական գիտնականների խորհրդի անդամ Աբդուլլահ Ալ-Մանին ֆեթվա է արձակել, որի համաձայն արգելվել է իսլամ, քրիստոնեություն և հուդայականություն չդավանող սպասուհիների պատրաստած սննդից օգտվելը:
Այդ արգելը տարածվում է նաև հանրային սննդի կետերի, սրճարանների, ռեստորանների վրա, որոնցում սնունդ պատրաստում են նշված կրոնները չդավանող աշխատակիցները: Մանին պահանջում է չօգտվել բուդդիստների ու հինդուսների ծառայություններից, որոնց նրա կարծիքով պետք է հեռու պահել խոհանոցից: