Բաժիններ՝

Թուրքիան թողարկել է աշխարհի առաջին լողացող զրահապատ բուլդոզերը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան թողարկել է աշխարհի առաջին զրահապատ բուլդոզերը, որն ունակ է լողալ: AZMİM անվանոմը ստացած այդ բուլդոզերի ստեղծման նախագիծը մշակվել է չորս տարվա ընթացքում:

Թուրքիայի զինված ուժերը պլանավորել են այդ բուլդոզերը գործածել գետանցումների ժամանակ: Սկզբնական փուլում պլանավորված է արտադրել 12 հատ AZMİM: Բուլդոզերը կարող է զարգացնել մինչև 45 կիլոմետր/ժամ արագություն և ունակ է դիմակայել ցամաքային ականներին ու զրահածակող փամփուշտներին:

Նշվում է, որ ներկայումս Թուրքիայի զինված ուժերի ռազմատեխնիկական կարիքների 56 տոկոսն ապահովվում է տեղական արտադրության սպառազինության հաշվին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031