Բաժիններ՝

Սեուլում տեղի է ունեցել Կորեայի Հանրապետության նոր նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը

Սեուլի պատմական Կվանհվամուն հրապարակում տեղի է ունեցել Հարավային Կորեայի նախագահի՝ Լի Չժե Մյոնի նշանակման արարողությունը ժողովրդի կողմից, իսկ Կորեայի՝ ճապոնական գաղութատիրությունից ազատագրման 80-ամյակի տոնակատարության ժամանակ նորանշանակ նախագահը ընդունել է ժողովրդի ներկայացուցիչների նշանակման նամակը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Սեուլում գտնվող սեփական թղթակցին։

Վերջինիս փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել է մոտ 10,000 մարդ, այդ թվում՝ նախագահի նշանակման 80 ներկայացուցիչ, նախկին նախագահ Մուն Չժե Ինը՝ կնոջ հետ, և հանգուցյալ նախագահ Ռո Մու Հյոնի հարազատները, խորհրդարանի անդամներ, սահմանադրական մարմինների ղեկավարներ, դիվանագիտական կորպուսի, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, կրոնական միավորումներ, հինգ առաջատար տնտեսական կազմակերպությունների, արհմիությունների ներկայացուցիչներ և այլն։

«Այստեղ և հիմա, ժողովրդի ձեռքից նշանակվելուց հետո, ես՝ Լի Չժե Մյոնս, Կորեայի Հանրապետության 21-րդ նախագահը, որպես նրա ինքնիշխանի՝ ժողովրդի հավատարիմ ծառա, առաջ կշարժվեմ՝ հենվելով միայն ժողովրդի վրա, դեպի մի երկիր, որտեղ ժողովուրդն է տերը, դեպի Կորեայի Հանրապետություն, որտեղ բոլորը երջանիկ են»,-երդմնակալության ժամանակ ասել է նորանշանակ նախագահը։

Վերջինս ի ելույթում նաև խոստացել է, որ իր կառավարությունը քաղաքացիներին կդնի կառավարության բոլոր որոշումների կենտրոնում, կզարգացնի նրանց ներուժը և կուղղորդի ազգային իշխանությունը՝ ապահովելու համար, որ յուրաքանչյուր քաղաքացի ապրի խաղաղության, անվտանգության և բարգավաճման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս