«ՀՀԿ վարձկանները հագեցել են»

Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի համար նախագահական ընտրությունների գլխավոր իմաստը անձերի փոփոխությունն է: Նախկին պատգամավորը, սակայն, չի ցանկանում, որ փոխվողներից մեկը լինի Սերժ Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը:

«Ես կարծում եմ, որ Հանրապետական կուսակցության վարձկանները և Հանրապետական կուսակցության զգալի մասը պետք է հեռանա իշխանությունից, քանի որ նրանք հագեցել են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել Ազատ Արշակյանը: Ըստ նրա` դա կլինի Ազգային Ժողովի 90%-ը:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանն, ի տարբերություն Ազատ Արշակյանի, ընտրությունները դիտարկում է այլ կերպ:

«Ընտրությունները միտված են նրան, որ մարդիկ կարողանան տեսնել և’ փոփոխություն, և ‘ կարողանան ընկալել նոր գաղափարներ, ինչպես նաև, կյանքի բարեփոխումներ լինեն»,- ասել է Թևան Պողոսյանը:

Կարդացեք նաև

Պատգամավորի համոզմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանն իր ողջ թիմով և ծրագրով մտնելու է նախագահական պայքարի մեջ: «Ամեն ինչ անելու ենք, որ գանք իշխանության. ի վերջո, դա է լինելու գաղափարը»,- ասել է Թևան Պողոսյանը: Իսկ այսօրվա իշխանություններին, ըստ պատգամավորի, «Ժառանգությունը» պարզապես կասի` շնորհակալություն արված լավ գործերի համար:

«Իսկ բոլոր վատ գործերը, բնականաբար, կստանան իրենց պատասխանը»,- ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամը:

Իսկ Ազատ Արշակյանը համոզված է, որ նախագահի ամենահարմար թեկնածուն Սերժ Սարգսյանն է: «Սերժ Սարգսյանն ունի աշխատանքային մեծ փորձ` ի տարբերություն մյուս թեկնածուների, որոնք ադմինիստրատիվ աշխատանքային մեծ փորձ չունեն»,- կարծում է Ազատ Արշակյանը:

Տեսանյութեր

Լրահոս