Բաժիններ՝

Թուրքիայի կառավարության կազմում կարող են հայտնվել Էրդողանի կուսակցության ազգայնական թևի ներկայացուցիչները

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած կառավարությունում սպասվում են կադրային փոփոխություններ: Էրդողանը մտադիր է նախարարական մի շարք պոստերում առաջադնել իր գլխավորած, 2002 թվականից երկրի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ազգայնական թևի ներկայացուցիչներին:

Նշվում է, որ զբաղեցրած պաշտոններին կարող են հրաժեշտ տալ Ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը, Մշակույթի ու զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը, Ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը, Գյուղատնտեսության նախարար Մեհդի Էքերը, Շրջակա միջավայրի պահպանման նախարար Էրդողան Բայրաքթարը, Առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը և Կրթության նախարար Օմեր Դինչերը:

Նրանց փոխարինողների թվում շոշափվում են ԱԶԿ գլխավոր քարտուղար Հալյուք Իփեքի, Ադանա նահանգից ընտրված պատգամավոր, «Թուրքիա-Ադրբեջան» միջխորհրդարանական խմբի նախագահ Նեջդեթ Ունուվարի և ԵԽԽՎ-ի նախկին նախագահ Մևլյութ Չավուշօղլուի անունները: Այս անձինք մտնում են ԱԶԿ-ի ազգայնական թևի մեջ: Չի բացառվում նաև, որ Արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը զբաղեցնի ներքին գործերի նախարարի պաշտոնը:

Այս ամենը պաշտոնապես չի հաստատվել, սակայն Էրդողանը լրագրողների հետ զրույցում չի բացառել այդպիսի հավանականությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս