Մաղթում ենք շարունակական հաջողություններ և առաջընթաց․ ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հնդկաստանին Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հնդկաստանի կառավարությանն ու ժողովրդին շնորհավորել է երկրի Անկախության օրվա կապակցությամբ։

Գերատեսչությունը համապատասխան շնորհավորական ուղերձը տարածել է X-ի միկրոբլոգում։

«Մեր անկեղծ շնորհավորանքներն ենք հղում Հնդկաստանի կառավարությանը և ժողովրդին՝ Հնդկաստանի Անկախության Օրվա կապակցությամբ՝ մաղթելով նրանց շարունակական հաջողություններ և առաջընթաց»,-ասված է ԱԳՆ-ի գրառման մեջ։

Ավելի վաղ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շնորհավորական ուղերձ էր հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին` Անկախության օրվա առիթով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031