
Թրամփն ընդունել է Լուկաշենկոյի՝ Մինսկ այցելելու հրավերը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Մինսկ այցելելու հրավերը։
Այս մասին ասվում է Բելառուսի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, տարածաշրջանային խնդիրներ և իրավիճակը թեժ կետերում, այդ թվում՝ Ուկրաինայում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։ Բելառուսի նախագահը Դոնալդ Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ, և այդ հրավերն ընդունվել է»,-նշված է բելառուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին հայտնել է Դոնալ Թրամփը, մասնավորապես, նշելով․ «Ես հրաշալի զրույց ունեցա Բելառուսի հարգարժան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Զանգի նպատակն էր շնորհակալություն հայտնել նրան 16 բանտարկյալների ազատ արձակման համար։ Մենք նաև քննարկում ենք ևս 1300 բանտարկյալների ազատ արձակման հարցը։ Մեր զրույցը շատ լավն էր։ Մենք քննարկեցինք բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ նախագահ Պուտինի այցը Ալյասկա։ Անհամբեր սպասում եմ նախագահ Լուկաշենկոյի հետ ապագայում հանդիպում ունենալուն»։