Բաժիններ՝

Երեք մետրանոց պիթոնը սատկել է ինքնաթիռի թևով ճամփորդելիս (տեսանյութ)

The Sydney Morning Herald-ի փոխանցմամբ՝ ավստրալական Քվինսլենդ նահանգից օդանավով Պապուա-Նոր Գվիենա մեկնած ուղևորներն ականատես են եղել անսովոր տեսարանի: Նրանց հետ միասին օդ է բարձրացել երեք մետրանոց մի պիթոն՝ սողոսկելով ինքնաթիռի թևի մեջ:

Ուղևորներն օձին նկատել են թռիչքի սկսվելուց միայն 20 րոպե անց, ինչից հետո նրանք շարունակ զննել են ինքնաթիռը՝ պարզելու համար, թե արդյոք այնտեղ չկա՞ն այլ կենդանիներ: Ընդհանուր առմամբ, թռիչքը տևել է 1 ժամ և 50 րոպե, սակայն օձը, չնայած ուղևորների աղոթքներին, չի դիմացել 12 աստիճան սառնության և 450 կմ/ժամ արագության պայմաններին:

Վայրէջքից հետո սատկած օձին տեղափոխել են սանիտարական ծառայություն և պարզել են, որ այն պատկանում է Ավստրալիայի խոշորագույն պիթոնների թվին, որոնց երկարությունը հասնում է մինչև 8.5 մետրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս