Բաժիններ՝

Փարիզում PKK-ի ակտիվիստուհիների սպանությունը սպառնալիքի տակ է դրել Անկարայի ու Օջալանի միջև բանակցությունները

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 10-ին Փարիզի արևելյան հատվածում գտնվող տեղեկատվական բյուրոյում երեք քուրդ ակտիվիստուհիների սպանությունը սպառնում է խաթարել Թուրքիայի իշխանությունների ու քրդերի միջև տարվող բանակցությունները:

Ֆրանսիական ոստիկանությունը շարունակում է հետաքննել այդ հնչեղ սպանությունը: Ոստիկանության տվյալներով՝ քուրդ ակտիվիստուհիները սպանվել են գլխի ուղղությամբ արձակված կրակոցներից: Նրանք երեքն էլ հանդիսանում են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) կարկառուն ներկայացուցիչներ:

Նրանցից մեկը՝ Սաքինե Ջանսըզը, ով հայտնի է «Սառա» կուսակցական մականվամբ, հանդիսանում է PKK-ի հիմնադիրներից մեկը: Նրան ազատազրկել են և ենթարկել են կտտանքների թուրքական բանտերում: PKK-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանի մերձավոր համարվող Ջանսըզը Թուրքիայից փախել է 1980 թվականին և քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայում: Նա եղել է նաև Իրաքում ու Սիրիայում:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը չի կասկածում, որ քուրդ ակտիվիստուհիների սպանությունը կատարվել է պատվերով՝ տեղի ունեցածն անվանելով «հրապարակավ պատիժ»: Քուրդ ակտիվիստուհիների սպանությունը հակաթուրքական մի շարք ակցիաներ է առաջացրել եվրոպական մայրաքաղաքներում և սպառնալիքի տակ է դրել թուրքական իշխանությունների ու Աբդուլլահ Օջալանի միջև բանակցությունները:

Ընդ որում, Օջալանի հետ հանդիպել են ոչ միայն թուրք պատգամավորները, այլև՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների բարձրաստիճան անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031