Բաժիններ՝

Ես ուզում եմ հրադադար տեսնել, որքան հնարավոր է շուտ․ Եվրոպան չի կարող թելադրել, թե ես ինչ ասեմ․ Թրամփ

Ես ուզում եմ հրադադար տեսնել, որքան հնարավոր է շուտ։ Չգիտեմ՝ դա այսօր կլինի, թե ոչ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Եվրոպան դրա հետ կապ չունի, Եվրոպան չի կարող թելադրել, թե ես ինչ կասեմ։ Բայց նրանք կներառվեն այս գործընթացում, ինչպես նաև Զելենսկին»,-նշել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ հույս ունի՝ ամեն ինչ շատ լավ կստացվի, իսկ եթե ոչ, ինքը շատ արագ տուն կվերադառնա։

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղափոխող Տու-214-ը մտել է ԱՄՆ օդային տարածք, այս մասին հայտնի է դառնում FlightRadar24-ի տվյալներից։ Թռիչքին հետևում է ավելի քան 70 հազար մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս