Բաժիններ՝

Վանաշենում մեքենա վարելու շուրջ ծագած վեճն ավարտվել է կրակոցներով. կա վիրավոր

Օգոստոսի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վանաշեն գյուղում հարձակվել են տներից մեկի վրա և հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ օգոստոսի 8-ին ժամը 22։00-ի սահմաններում Վանաշեն գյուղի գյուղամիջյան ավտոճանապարհին գտնվող ավտոլվացման կետի մոտ մեքենան վարելու շուրջ վիճաբանություն է ծագել Արարատի մարզի բնակիչներ 31-ամյա Մանուկ Հ․-ի, 30-ամյա Արման Հ․-ի և 45-ամյա Գագիկ Ք․-ի միջև, որի ժամանակ վերջիններս քաշքշել են միմյանց և հեռացել։

Այնուհետև ժամը 23։00-ի սահմաններում Գագիկ Ք․-ն իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակահերթ է արձակել Մանուկ Հ․-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա ու այդ ընթացքում Մանուկ և Արման Հ․-երը դուրս են եկել փողոց, որից հետո Գագիկ Ք․-ն շարունակել է ինքնաձիգից կրակահերթ արձակել վերջիններիս ուղղությամբ, որի ժամանակ էլ Մանուկ Հ․-ն ստանալով հրազենային վնասվածք տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։

Ոստիկանների կողմից Գագիկ Ք․-ն ձերբակալվել և տեղափոխվել է Արարատի մարզային քրեական վարչություն և ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս