Ռոբերտ Քոչարյանի հոբբիները
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքէջում (2rd.am) ներկայացված են նրա նախասիրությունները:
«Սկզբում բասկետբոլն էր: Ասում են, որ նա իսկապես լավ էր խաղում: Նրա բնավորությունը քիչ թե շատ իմացողները հասկանում են, որ, անշուշտ, չի սիրում պարտվել: Հետո՝ ձիասպորտ, որսորդություն, դահուկային արագավազք, ջրային սպորտաձևեր: Կարճ ասած, իր նախասիրություններով Ռոբերտ Քոչարյանը սպարտացի է` առողջ հոգի առողջ մարմնում: Դնել իր առջև բարդագույն խնդիր ու հաղթահարել: Այսպիսին է նա թե իր մարզական նախասիրությունների հարցում, և թե ղեկավարի տեսակով:
Հանրահայտ է, որ երկրորդ նախագահը սիրում է նաև բարձրորակ ջազ երաժշտություն լսել: Սակայն սա Ռոբերտ Քոչարյանի հոբբիների ամբողջ շրջանակը չէ: Թե ինչ գրքեր է նա սիրում կարդալ, արվեստի որ բնագավառներն ու ճյուղերն է գերադասում, մեր հանրությանը մինչ օրս այնքան էլ հասու չի եղել: Այս բացն էլ կփորձի լրացնել մեր կայքը:
Եվ այսպես, մեզ հաջողվեց պարզել, թե ի՞նչ գրքեր է նախընտրել ու կարդացել Ռոբերտ Քոչարյանը վերջին 2-3 տարիների ընթացքում: Ձեզ ներկայացվող ցանկի գրքերի անվանումները չթարգմանեցինք պարզապես այն պատճառով, որ նախագահը դրանք կարդացել է հենց այդ լեզուներով: Այն, անշուշտ, ամբողջական չէ: Նապոլեոն Հիլլի, Դոնալդ Տրամպի, Ռիչարդ Բրենսոնի, Մեթյու Մակդոնալդի, Կարլ Յունգի, Ռոբերտ Կիյոսակի ոչ մեկական գիրք նույնպես գրավել են Ռոբերտ Քոչարյանի ուշադրությունը, որոնց թվարկումը մեծ ծավալ կգրավեր: Սակայն նախագահի ընթերցած գրքերի ցանկն այսքանով էլ չի ավարտվում: Առաջիկայում կփորձենք վերջնական տեսքի բերել այդ ցանկը, որում անկասկած կան նաև գեղարվեստական գրքեր»,- տեղեկացնում է կայքը և ներկայացնում այդ գրքերի ցանկը:
1. Стивен Кови «Семь навыков высокоэффективных людей»
2. Стивен Кови «8-й навык: от эффективности к величию»
3. Стивен Кови «Лидерство, основанное на принципах»
4. У. Эдвард Деминг «Новая экономика»
5. Пол Фрига , Итан Расиел «Инструменты McKinsey»
6. Д.Сорос «Новая парадигма финансовых рынков»
7. Ли Якокка «Карьера менеджера»
8. Harvard Business School «Taking control of your time»
9. Bernard Lewis «The Crisis of Islam»
10. James Risen «State of war»
11. Joseph Nye «The Paradox of American Power»
12. Robert Cooper «The breaking of Nations»