Բելառուս դերասանին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան

Հայտնի բելառուս դերասան Ալեքսանդր Ժդանովիչին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։ Այս տեղեկությունը, aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնել են լրատվամիջոցները։

Օգոստոսի 14-ին Ժդանովիչին մերժվել է մուտքը Քութաիսիի օդանավակայան։ Նշվել է «այլ պատճառներ»-ը։ Այսօր առավոտյան նա վերադարձել է Վարշավա։

«Պոզիրկ» լրատվամիջոցին տված մեկնաբանությամբ Ժդանովիչը ենթադրում է, որ Վրաստան մուտք գործելու մերժման պատճառները քաղաքական են։

«Ես ճշգրիտ չգիտեմ, թե ինչու ինձ թույլ չտվեցին մուտք գործել։ Հնարավոր է՝ բելառուսական և վրացական իշխանություններն ունեն «վտանգավոր» մարդկանց ընդհանուր տվյալների բազա»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031