Լավ արեցի՝ չհամբերեցի. Հրանտ Բագրատյանն իր առաջադրման մասին

ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Հրանտ Բագրատյանը «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» ծրագրում այսօր հայտարարել է, թե ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հարաբերությունները «փորձում է պահպանել այնքան, ինչքան կա»: Ավելին՝ Հրանտ Բագրատյանը նշել է, որ Ամանորին, Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրը, ինչպես միշտ՝ ինքը զանգահարել և խոսել է առաջին նախագահի հետ:

Հարցին՝ եթե Ձեզ համար, իրոք, այդքան կարևոր էր նախագահ Տեր-Պետրոսյանի որոշումը, արդյոք հնարավոր չէ՞ր մի 2 օր էլ սպասել ու այնուհետև առաջին նախագահի որոշումից հետո հայտարարել Ձեր առաջադրման մասին, Հրատն Բագրատյանը պատասխանել է.

«Լավ արեցի՝ չհամբերեցի: Ես երկու անգամ ծաղրածուի նման հետաձգում եմ համագումարի օրը: Հայտարարությունը արվել է առաջադրման երկրորդ օրը, մինչդեռ բոլորը պետք է նոյեմբերին հայտարարեին` առաջադրվո՞ւմ են, թե՞ ոչ… Հետո ի՞նչ, որ մանդատը զիջեց, ես դրա համար շնորհակալություն հայտնեցի: Ես ընդհանրապես չէի էլ ուզում ցուցակ մտնել: Տեր-Պետրոսյանն ասել, է, թե չի առաջադրվում, ես առաջադրվում եմ, ի՞նչն է այդտեղ անազնիվը»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս