Անհայտ անձինք մի քանի շիշ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկու՝ Պրահայում գտնվող տան վրա, որտեղ նա բնակվում է իր ընտանիքի հետ:
էներգաարդյունավետության բարձրացման զորավարժությունները, որոնց նպատակն է ուսումնասիրել էլեկտրաէներգիայի ոչ ավանդական աղբյուրների ու էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները՝ նվազ
Լեհաստանում սկսվել են ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի Noble Jump զորավարժությունները։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին:
«Ես հստակ չգիտեմ, թե երբ, սակայն սկզբունքային որոշումը ընդունված է: Հնարավոր է՝ դա տեղի կունենա հունիսի 22-ին ԵՄ-ի հաջորդ խորհրդում: Խոսքը մեկ տարով երկարացման մասին է, դա տեղի կունենա մոտ օրերս»:
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստրը՝ Ժաննան, հեռացել է Ռուսաստանից, Interfax-ին հայտնել են նրա մերձավոր շրջապատից:
Հայտնի են դարձել նոր մանրամասներ երեկ Ադրբեջանի Աբշերոնի շրջանի Սարայի ավանի կին գյուղապետ Վասիլյա Աբիլհասանովայի սպանության փաստից: Մանրամասները ներկայացրել է նրա մարդասպանը՝ 35-ամյա Ֆադայիլ Հուսեյնովը, հայտնում է haqqin.az-ը:
Կիևի մերձակայքում գտնվող նավթաբազայում առաջացած հրդեհից հետո քրեական գործ է հաղորդվել անվտանգության կանոնները խախտելու համար, տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի ՆԳՆ-ի այսօր տարածած հայտարարությանը:
Այսօր առավոտյան փրկարարները հայտնել են պայթյունի մասին: Ներկայում այրվում են բազայում գտնվող վառելիքով լի բոլոր 17 ամբարները, հայտնում է RIA Novosti-ն:
3 մարդ սպանվել է ու ևս 5-ն ստացել են վնասվածքներ Չինաստանի Հեբեյ նահանգում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով չինական պետական ԶԼՄ-ներին:
«Երբ Գերմանիայում տեղի էր ունենում «Մեծ յոթնյակի» ղեկավարների հանդիպումը, հնչում էին ավելի շատ կոչեր, որպեսզի դուրս գան Ռուսաստանի հետ դիվանագիտական փակուղուց, որն առաջացել է Ուկրաինայի հարաբերությունների պատճառով: Սակայն ցանկալին իրականության տեղ ընդունելը վատագույն հիմք է քաղաքականություն վարելու համար»:
Թուրքիան խորհրդակցության նպատակով հետ է կանչել Բրազիլիայում իր դեսպանին այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը ընդունել է 1915թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:
Եվրոպական խոշորագույն HSBC բանկը հայտարարել է ամբողջ աշխարհում շուրջ 20 հազար աշխատակցի կրճատման մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ամերիկյան հետախուզությանը հաջողվել է ձեռք բերել փաստաթղթեր, որոնք տեղեկություններ են պարունակում ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման մասին, գրում է The New York Times-ը:
«Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրության կարևոր արդյունքը Թուրքիայի քաղաքական համակարգի բոլոր ուժերի հավասարակշռության փոփոխությունն է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց պատմաբան, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանը`գնահատելով նախօրեին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Վաղուց այդքան պաթոս չէր հնչել Ազգային ժողովում՝ ինչպես գլխավոր դատախազին քննադատող ընդդիմադիրների ելույթներում, այնպես էլ իշխանականների ու դատախազ Գևորգ Կոստանյանի՝ դրանց ուղղված պատասխաններում:
Հայաստանում արդեն վաղուց ընտրական ինստիտուտը, որպես այդպիսին, չի գործում, և տեղի են ունենում ոչ թե ընտրություններ, այլ միջոցառումներ, որոնց անունը քվեարկություն է, և որը քաղաքական կյանքում արդեն որևիցե դեր չի կատարում: Այս կարծիքին է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, ով 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ Աբովյան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին, ասաց, որ նախապես հայտնի էր, որ ամեն դեպքում հաղթելու է այն թեկնածուն, որին պաշտպանում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը և Հանրապետական կուսակցությունը, և այդպես էլ եղավ:
Tert.am-ը՝ հղում անելով travelnews.am կայքին ներկայացնում է այն երկրների ցանկը, ուր ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել առանց վիզա:
Ես մրցակից չունեի, բայց իրականում իմ մրցակիցներն Արտաշատի առջև ծառացած խնդիրներն են և ես ընդունում եմ մարտահրավերն ու անցնում եմ իմ ծրագրերի ու նպատակների իրականացմանը:
Չինաստանը մինչև 2025թ. կնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումները, նշվում է Էկոնոմիկայի լոնդոնյան դպրոցի նոր հետազոտության մեջ:
Պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտն ավարտվելու ու «երկու պետություն երկու ժողովրդի համար» ստեղծվելու շնորհիվ Իսրայելը 10 տարում կստանա ավելի քան 120 մլրդ դոլար եկամուտ:
Այսօր ԱԺ նիստում՝ ամփոփելով ՀՀ դատախազության 2014թ. գործունեության մասին հաղորդման քննակումները, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վստահություն հայտնեց, որ բոլորը հետևություն անելու կարիք ունեն՝ թե՛ բովանդակության, թե՛ ձևի տեսակետից: Նա կարևորեց, որ քննարկումներն իսկապես բովանդակության մեջ լինեն ու կրկնեց, որ չի կարող հարցերին մոտենալ քաղաքական տեսակետից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 12-13-ը կայցելի Բաքու, որտեղ կունենա մի շարք հանդիպումներ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին:
«Մենք պատրաստ ենք գնալ դրան, եթե անհրաժեշտ լինի: Ճիշտն ասած, մենք չենք ցանկանում ուժեղացնել պատժամիջոցները»,-ասել է Մերկելը:
«Արատավոր համակարգում, որտեղ գործում են հստակ խաղի կանոններ՝ մեր երկրում կա արտոնյալների մի խավ, ովքեր վեր են ցանկացած Սահմանադրությունից ու օրենքից, Ձեր ցանկացած բարի մտադրությունները հանգելու են առ ոչնչի: Եթե կան մարդիկ, որ կարող են մարդ սպանել, երեխայի աչք հանել և հետո դա բացատրել խոհարարական, կուլինարական կուլտով առ կանեփը, բնական է, որևէ միսիա իրականացնել նման համակարգում ուղղակիորեն հնարավոր չէ»:
Ամերիկացի Սոնյա Բաումշթեյնը երեկ նավակով սկսել է իր նավարկությունը՝ նպատակ ունենալով միայնակ հատել Խաղաղ օվկիանոսը ու դառնալ պատմության մեջ օվկիանոսը երբևէ հատած առաջին կինը, հայտնում է Reuters-ը:
Կայքի տեղեկություններով` իշխանության վերնախավում որոշում է կայացվել Արմեն Երիցյանին նշանակել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շտաբի պետ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ:
«Պարտվեցինք, վերջացավ, չարիքն իր գործն արեց մինչև վերջ, քաղաքում հաղթանակել է չարիքը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, իրենք չար ծնվել են, չար էլ մեռնելու է»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով երեկ Աբովյան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքապետի թեկնածուներից Կարապետ Իսրայելյանը:
Այսօր Դոնեցկի մարզի Մարյինկա քաղաքի շրջանում վերսկսվել են մարտերը, հայտնում են ուկրաինացի զինվորականները: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ուկրաինական Новый регион-2 կայքը հրապարակել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է մի ռուս տղամարդ պատկերում գերված ուկրաինացի մարտիկի: