Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Մոսկվան հրաժարվում է արտասահմանցի լրագրողների «սև ցուցակից, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Նախ, ես գրավոր ներկայացրել եմ ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված բոլոր խնդիրները: Ես նրանց տեղեկացրել եմ, որ վիճակի մեջ 2 փոփոխություն կա: Մեկը՝ կապված Ժիրայր Սեֆիլյանի հետ, մյուսը՝ սահմանադրական հանրաքվեի անցկացման օրենքի զարգացումների հետ:
ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ իրենք առաջարկում են ստեղծել մասնագիտական բժշկական հանձնաժողով, որը կորոշի, թե քանի քաղաքացի կա ՀՀ-ում, որ համապատասխանում են նախագծի պահանջներին և կորոշի գումարը 2016թ. բյուջեում նախատեսելու համար:
Ռուսաստանում խոշորագույն նավթային «Լուկօյլ» ընկերությունը զուտ շահույթը նավթի գնանկման հետևանքով 2015թ. առաջին եռամսյակում տարեկան արտահայտությամբ կրճատվել է 60%-ով, սակայն ընկերությունը ակնկալում է նավթի գնաճ մոտ ապագայում մինչև 1 բարելի դիմաց 75 դոլար, գրում է Reuters-ը:
Այսօր ԱԺ նիստում հաստատվեց 2014 թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Նախագիծն ընդունվեց նվազագույն՝ 66 կողմ ձայներով, դեմ քվեարկեցին 17-ը, ձեռնպահ՝ 15-ը: ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները դեմ քվեարկեցին, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը՝ ձեռնպահ:
ԴԱԻՇ-ի զինյալները Սիրիայի Հոմս նահանգի զինվորական օդանավակայանից քիչ հեռու պայթեցրել են գազատարի մի հատված, հայտնում է PressTV գործակալությունը:
Միջազգային վարկանշային Standard & Poor’s գործակալությունը նվազեցրել է Հունաստանի վարկային վարկանիշը ССС+-ից մինչև ССС, կանխատեսումը՝ բացասական, հայտնում է The Wall Street Journal-ը:
Ղազախստանը հաջողությամբ ավարտել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) մտնելու բանակցությունները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ադրբեջանում ազատազրկված լրագրող Ռաուֆ Միրկադիրովի մոտ առողջական լուրջ խնդիրներ են առաջացել: Այս մասին Turan գործակալությանը հայտնել է Միրկադիրովի փաստաբան Էլմար Սուլեյմանովը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Վլադիմիր Տոլստոյը երեկ Կրեմլում ճեպազրույցի ժամանակ հրապարակել է գրականության ու արվեստի, գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում պետական մրցանակների դափնեկիրների անունները:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գնում է Բաքու, որտեղ կմասնակցի առաջին Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով բելառուսական ԶԼՄ-ներին:
Հունիսի 11-ին աշխարհի մի շարք երկրներոիմ շոկոլադասերներն ու քաղցրակերները տոնում են Շոկոլադի համաշխարհային օրը, որի ստեղծման պատմությունն սկսվում է 1995-ից Ֆրանսիայում: Հետագայում տոնն սկսեցին նշել նաև այլ երկրներում՝ Իտալիայում, Գերմանիայում, Ռուսաստանում:
«Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ մասնավոր վարկատուներին ունեցած մեր պարտքերը պետք է վերակազմավորվեն»,-ասել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը:
Ուկրաինացի լուսանկարիչ Իգոր Կոստինը, որը ենթադրաբար համարվում է առաջին մարդը, ով լուսանկարել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի պայթյունի հետևանքները 1986թ. ապրիլին, մահացել է ՃՏՊ-ի հետևանքով 78 տարեկանում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայություն՝ վկայակոչելով նրա կնոջը՝ Աննային:
«Երկու երկրներից ստացված վկայությունները, որտեղ ուղարկվել էին խաղաղարարները, մատնանշում են, որ վճարովի սեքսուալ ծառայությունները բավական տարածված են, սակայն այդ մասին հազվադեպ է հաղորդվում»,- Reuters-ը մեջբերում է զեկույցի տեքստը:
«ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը նոր մոտեցում է գործադրում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին աասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը` անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ տարածաշրջան կատարած միանձնյա այցին:
Մոսկվայում 3 «օրենքով գողեր» են ձերբակալվել, հայտնում է նորությունների «Մոսկվա» գործակալությունը:
Տարածաշրջանային այցով Երևանում է գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով, բացի նախագահի ու արտգործնախարարի հետ հանդիպումներից, հանդիպել է նաև ԱԺ պատգամավորների հետ:
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները դեռեվս որոշ ժամանակ կշարունակեն տարաբնույթ մեկնաբանությունների եւ քաղաքական կանխատեսական վերլուծումների դուռ բացել։
Աշխարհասփյուռ հայությունը ողջունեց Կիլիկիո կաթողիկոսությանը՝ Թուրքիայի Սահմանադրական դատարան ապրիլի 27-ին դատական հայց ներկայացնելու համար՝ Սիսի իր պատմական նստավայրը վերադարձնելու պահանջով, որն այժմ գտնվում է Թուրքիայի Ադանա նահանգի Կոզան շրջանում: Կիլիկիո կաթողիկոսության նախկին աթոռանիստ կենտրոնը, որը հիմնադրվել է 1293 թվականին, բռնագրավվել էր թուրքական իշխանության կողմից 1921 թվականին՝ Հայոց ցեղասպանության տարիներին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին:
Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները հայտնել են Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ցանկության մասին, հայտնում է RT-ն:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հավանություն է տվել հատուկ տրիբունալի ստեղծմանը, որի խնդիրն է քննել այն եպիսկոպոսների գործերը, ովքեր կփորձեն թաքցնել երեխաների դեմ իրենց ենթակաների գործած սեքսուալ հանցագործությունների մասին ճշմարտությունը, հայտնում է BBC- ի ռուսական ծառայությունը:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դիմել է Ադրբեջանում անցացվող առաջին Եվրոպական խաղերի հովանավորներիին՝ կոչ անելով «աչք չփակել խախտումների վրա հանուն սեփական հետաքրքրությունների ու պաշտոնապես խնդրել ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված 12 լրագրողներին ու բլոգերներին, հայտնում է haqqin.az-ը:
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին խորհուրդ է տվել վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ ու վերջինիս այլևս չդիտարկել որպես ռազմավարական գործընկեր:
Ադրբեջան այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի լիազորությունները կփոխանցվեն Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Դենիզ Բայքալին, գրում է Hurriyet-ը:
«Ընդդիմությունն առաձգական պարան չէ, որ ինչքան ասեք՝ ձգվի, ինքն ունի իր ռեսուրսները պայքարելու համար, այդ ռեսուրսները երբեմն վերջանում են, բացի դրանից՝ քաղաքացիների աջակցությամբ միայն կարելի է պայքարել: Հոսանքի հետ կապված, իհարկե, քայլեր կատարում ենք, բայց քանի որ կա քաղաքացիական նախաձեռնող խումբ, մեր աջակցությունն այդ խմբին ենք տալիս, այսինքն՝ օժանդակում ենք այդ ակցիաներին և այդ ձևով ենք պայքարում այդ երևույթի դեմ»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջիի գլխավորած պատվիրակությանը:
Եվրամիության երկրները, որոնք տուժել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներից, կարող են փոխհատուցման հույս չունենալ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք կիսում ենք հիմնարար սկզբունքը: Այն կայանում է նրանում, որ Մինսկի համաձայնագիրը ուղենշային է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար: Բարի կամքի բոլոր մարդիկ աշխատում են այն բանի վրո, որ այդ համաձայնագրերը կյանքի կոչվեն լիարժեքորեն ու թույլ տան կանխարգելել ճգնաժամն Ուկրաինայի տարածքում»: