Բաժիններ՝

«Արսենալը» մտադիր է ձեռք բերել ՊՍԺ-ի եզրային հարձակվող Բրեդլի Բարկոլային

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ի եզրային հարձակվող Բրեդլի Բարկոլային։ «Զինագործները» պատրաստվում են Ֆրանսիայի չեմպիոնին 80 միլիոն եվրոյի պաշտոնական առաջարկ ուղարկել ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է լրագրող Էքրեմ Քոնուրը։

​Ընդգծվում է, որ 23-ամյա ֆրանսիացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են նաև եվրոպական մի շարք այլ գրանդներ։ Բարկոլային ուշադրության կենտրոնում են պահում անգլիական «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին», ինչպես նաև Մյունխենի «Բավարիան» և կատալոնական «Բարսելոնան»։

​2025/26 մրցաշրջանում Բարկոլան փարիզյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում ընդհանուր առմամբ մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930