Կիևի մերձակայքում նավթաբազայի հրդեհի փաստով քրեական գործ է հաղորդվել
Կիևի մերձակայքում գտնվող նավթաբազայում առաջացած հրդեհից հետո քրեական գործ է հաղորդվել անվտանգության կանոնները խախտելու համար, տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի ՆԳՆ-ի այսօր տարածած հայտարարությանը:
Հրդեհը ծագել է Կրյաչկի գյուղում երեկ երեկոյան: Հաղորդվում է, որ 1 մարդ զոհվել է, 5-ը՝ ստացել վնասվածքներ:
Այսօր առավատյան փրկարարները հայտնել են պայթյունի մասին: Նշվում է, որ հրդեհավտանգ գոտում է գտնվում նավթամթերքի KLO բազան: Բոլորը տարհանվել են:
«Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ Ուկրաինայի ՔՕ 2-րդ մասի, 273 հոդվածի հատկանիշների համաձայն (պայթյունավտանգ ձեռնարկություններում անվտանգության կանոնների խախտում): Կատարվում է մինչդատական հետաքննություն»,-ասվում է հաղորդագրության մեջ: