![](/banners/BeFunky-design.jpg)
Փոխհրաձգություն Չինաստանում. 3 մարդ սպանվել է, կան վիրավորներ
![](https://168.am/wp-content/uploads/2015/06/chinastan.jpg)
3 մարդ սպանվել է ու ևս 5-ն ստացել են վնասվածքներ Չինաստանի Հեբեյ նահանգում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով չինական պետական ԶԼՄ-ներին:
Հաղորդվում է, որ հրաձգության հեղինակը սպանվել է ոստիկանների հետ փոխհաձգության ժամանակ:
Սպանվածների թվում կա 1 ոստիկան, ևս 1 իրավապահ վնասվածքներ է ստացել:
Զենքի գործադրմամբ նման դեպքերը չափազանց հազվադեպ են պատահում Չինաստանում, քանի որ մատչումը զենքին գտնվում է խիստ վերահսկողության տակ: