Ավակովը հայտնել է Կիևի մերձակայքում այրվող նավթաբազայից մարդկանց տարհանման մասին
Կիևի մարզի Կրյաչկի գյուղի նավթաբազայում երեկ երեկոյան հրդեհ էր ծագել: Այսօր առավոտյան փրկարարները հայտնել են պայթյունի մասին: Ներկայում այրվում են բազայում գտնվող վառելիքով լի բոլոր 17 ամբարները, հայտնում է RIA Novosti-ն:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել է այրվող նավթաբազայից մարդկանց տարհանման մասին:
«Մարդկանց հեռացրել են»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:
Ավակովը հավելել է, որ հրդեհի գոտում է գտնվում նավթամթերքի ևս մեկ բազա: «Բոլորը տարհանվել են, տարածքը շրջափակվում է»,-գրել է նա իր միկրոբլոգում: