Բաժիններ՝

Ադրբեջանում կին գյուղապետին գլխատած տղամարդը նրա անձնական վարորդն էր

Հայտնի են դարձել նոր մանրամասներ երեկ Ադրբեջանի Աբշերոնի շրջանի Սարայի ավանի կին գյուղապետ Վասիլյա Աբիլհասանովայի սպանության փաստից: Մանրամասները ներկայացրել է նրա մարդասպանը՝ 35-ամյա Ֆադայիլ Հուսեյնովը, հայտնում է haqqin.az-ը:

Հայտնի է դարձել, որ մարդասպանը եղել է Աբիլհասանովայի վարորդն ու կատարել է նրա հանձնարարությունները:

Հետաքրքրականն այն է, որ Հուսեյնովն ունի տեղեկանք այն մասին, որ հոգեպես նորմալ չէ ու հաշվառված է Հանրապետական հոգեբուժական կենտրոնում:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ Հուսեյնովը հակված է եղել հանցագործությունների, քանի որ բազմիցս բռնություն է դրսևորել: Ենթադրաբար, տղամարդը տեղեկանքը ձեռք է բերել պատասխանատվությունից խուսափելու նպատակով:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին՝ տեղի ժամանակով ժ. 21:00-ի սահմաններում մարդասպանը մտել է Աբիլհասանովայի տուն, գազանաբար սպանել է նրան՝ կտրելով կնոջ կոկորդը ու գնդակահարել է ամուսնուն: Հետքերը թաքցնելու նպատակով նա այրել էր վերջիններիս տունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս