ԵՄ-ն մոտ օրերս կերկարացնի Ղրիմի դեմ պատժամիջոցները
ԵՄ-ն պատրաստվում է մոտ օրերս ևս մեկ տարով երկարեցնել Ղրիմի դեմ պատժամիջոցները: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ-ում Լյուքսեմբուրգի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Բրաունը, հայտնում է RIA Novosti-ն:
«Ես հստակ չգիտեմ, թե երբ, սակայն սկզբունքային որոշումը ընդունված է: Հնարավոր է՝ դա տեղի կունենա հունիսի 22-ին ԵՄ-ի հաջորդ խորհրդում: Խոսքը մեկ տարով երկարացման մասին է, դա տեղի կունենա մոտ օրերս»,- հայտարարել է նա: