
«Ես ընդունում եմ մարտահրավերը». Արգամ Աբրահամյան

Արտաշատի նորընտիր քաղաքապետը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շնորհակալ եմ վստահության համար և կանեմ ամեն բան ձեր ընտրությունն արդարացնելու և ձեզ հուսափաբ չանելու համար: Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, ովքեր չեն մասնակցել ընտրություններին կամ մասնակցելով ձայն չեն տվել ինձ, դուք ինձ ավելի եք պարտավորեցնում այնպես աշխատել, որ հաջորդ անգամ ունենամ նաև ձեր վստահությունը:
Ես մրցակից չունեի, բայց իրականում իմ մրցակիցներն Արտաշատի առջև ծառացած խնդիրներն են և ես ընդունում եմ մարտահրավերն ու անցնում եմ իմ ծրագրերի ու նպատակների իրականացմանը:
Գիտակցում եմ այն մեծ պատասխանատվությունը, որը իմ ուսերին է և պետք է նշեմ, որ երբ ծանոթացա ընտրությունների արդյունքներին, հասկացա, որ ուղղակի իրավունք չունեմ հուսախաբ անելու ձեզ՝ սիրելի՛ արտաշատցիներ…»: