Լեհաստանում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
Լեհաստանում սկսվել են ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի Noble Jump զորավարժությունները։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին:
Գերատեսչությունում ընդգծել են, որ զորավարժությունների նպատակն է զորամասերի աշխատանքը գործնականում ստուգելը՝ իրականին մոտ պայմաններում:
Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցի մոտ 2,1 հազար զինվորական:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ դաշինքի մանևրները ուղղված չեն Ռուսաստանի դեմ: