«Ե՛վ Պետքարտուղարությունում, և՛ Պենտագոնում շատ բարձր են գնահատում մեր խաղաղապահների որակները»,- ընդգծել է փոխնախարարը: Հայաստանը նաև է հայտնել է ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ գործողություններ իրականացնող մասնագիտացված ուժեր տրամադրելու մասին պատրաստակամություն:
Սաուդյան Արաբիան հաստատել է, որ Մեծ Բրիտանիայի «Բլեքբուշ» օդանավակայանի մոտ աղետի ենթարկված թեթևշարժիչանի ինքնաթիռում գտնվել են նախկին «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի ընտանիքի անդամները:
Լոս Անջելեսի լողափերից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի մասնակցությամբ: Այդ մասին հայտնում է abc7.com-ը՝ հղում կատարելով Լոս Անջելեսի ոստիկանությանը:
Ուսամա բեն Լադենի ընտանիքի անդամները, ենթադրաբար, զոհվել են Անգլիայի Հեմփշիր ու Սուրեյ կոմսությունների մոտ գտնվող «Բլեքբուշ» (Blackbushe) օդանավակայանում մասնավոր ինքնաթիռի պայթյունի հետևանքով:
Ռուսական «Գազպրոմի» հետ համատեղ գերմանական BASF կոնցեռնի դուստր ընկերությունը՝ Wintershall-ը, ծրագրում է միանալ «Հյուսիսային հոսք» գազատարի զարգացմանը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը որոշում է կայացրել չորրորդ անգամ առաջադրվել այդ պաշտոնում 2017 թվականին, գրում է գերմանական Der Spiegel շաբաթաթերթը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Սիրայում «Ալ-Քաիդայի» հետ կապեր ունեցող «Ալ-Նուսրա ճակատ» աբստամբական կազմակերպությունը հայտարարել է, որ իր զինյալները պատանդ են վերցրել մի քանի ապստամբների, ովքեր ավելի վաղ ամերիկացի հրահանգիչների կողմից մարզվել էին:
«Ինտերպոլը» հրաժարվել է Վրաստանի իշխանությունների պահանջով միջազգային հետախուզում հայտարարել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի նկատմամբ:
ԱՄՆ Մերիլենդ նահանգի նահանգապետ Լարի Հոգանը հայտարարել է Բալթիմորի քաղաքային բանտի տղամարդկանց քննչական մեկուսարանի փակման մասին, որը հայտնի էր կոռուպցիոն սկանդալներով, տեղեկացնում է CNN-ը:
Ամերիկացի շոու-բիզնեսի աստղերը, որոնց թվում են Մորգան Ֆրիմենը, Ջեք Բլեքն ու Նատաշա Լայոնը, դիմել են Կոնգրեսին՝ կոչ անելով աջակցել Իրանի հետ գործարքին, հայտնում է TASS-ը:
168.am-ի զրուցակիցն է Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, արաբագետ Արաքս Փաշայանը:
Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը փոխել է Bank of Baku-ի ավանդային վարկանիշը՝ այն «կայունից» իջեցնելով «բացասականի», ասվում է գործակալության մամլո հաղորդագրության մեջ:
«Առաջիկա օրերի ընթացքում, կարծում եմ, որ իրավիճակն այս առումով ամբողջութամբ տեղը կընկնի»,- ասաց նա: Ինչ վերաբերում է քաղաքի պատերազմական դրությանը, ապա Ռեիսյանն ասաց, որ իրավիճակն անփոփոխ է: Հալեպում, նրա խոսքով, այսօր վտանգավոր է ամենուր և ամեն ժամի:
Սամարայի «Ավիակոր» ավիագործարանը կասեցնում է «Ան-140» ինքնաթիռների արտադրությունը Ուկրաինայի իշխանությունների դիրքորոշման պատճառով, հայտնել է ձեռնարկության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Գուսևը:
ՌԴ ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կարող է տեղի ունենալ Կազանում, մինչև նոյեմբերի վերջ՝ Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակում, RIA Novosti-ի հետ զրույցում ասել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդիմը:
Այսօր Բաքվի զինվորական դատարանը հրապարակել է Հեյդար Ալիևի անվան Բարձրագույն ռազմական դպրոցի նախկին ղեկավար, գնդապետ Միրզալի Յուսիֆովի դատավճիռը, հայտնում է APA գործակալությունը:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի շտաբում անհանգստացած են լուրերով, թե ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը կարող է մասնակցել ԱՄՙՆ նախագահական ընտրություններին, հայտնում է Fox News-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կձեռնարկի վերջին փորձը՝ ձևավորել կոալիցիոն կառավարություն «Ազգային շարժում» կուսակցության հետ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլկան Բոզկիրին:
Ռուսաստանի դեմ Եվրամիության տնտեսական պատժմիջոցների երկարաձգմանը Վրաստանը շարունակում է միանալ: Պատժամիջոցները ներառում են Ղրիմում և Սևաստոպոլում արտադրված արտադրանքի ներկրման, ինչպես նաև Ղրիմում կամ Սևաստոպոլում ներդրումներ կատարելու արգելքներ:
Դավութօղլուի խոսքով՝ եթե որոշ ուժեր ցանկանան խախտել թուրք ժողովրդի անդորրը, ապա կառավարության պարտքն է պայքար մղել նրանց դեմ:
Ինչպես հայտնում է APA գործակալությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը կմեկնի Մոսկվա։
Ինչպես հայտնում է TASS-ը, Լոս Անջելեսում էլեկտրափոխանցման գծերը վթարվել են, ինչի հետևանքով մի քանի հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության:
Ամբողջ աշխարհը պետք է պայքարի դուրս գա ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության զինյալների դեմ: Այս մասին, ինչպես հայտնում է TRT Haber հեռուստաալիքը, Մալայզիա այցի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Գերման Ստերլիգովն ու նրա հայ հովանավորները ևս մեկ անգամ ցույց տվեցին իրենց ոչ կոմպետենտ լինելը: Հաշվի առնելով նրա գործողություններում առկա հանցակազմը, որ իրականացվել է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի ՔՕ 281.2 (հրապարակային կոչեր՝ ուղղված պետության դեմ) ու 318.2 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանների անօրինական հատում) հոդվածների հատկանիշներով, նրա նկատմամբ ընտրվել է կալանավորելու որոշում ու հայտարարվել միջազգային հետախուզում»:
Ռուս 47-ամյա օլիգարխ Օլեգ Դերիպասկան, ով Forbes-ի վարկանիշով ՌԴ միլիարդատերերի վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը, Թուրքիայի Բոդրում զբոսավայր է գնացել իր անձնական ինքնաթիռով:
Թուրքագետը նշեց, որ վերջին տարիներին Թուրքիան հովանավորել, մարզել, ֆինանսավորել, զինել է Իսլամական պետություն խմբավորմանը և հանկարծ որոշեց միանալ այդ կազմակերպության դեմ ԱՄՆ-ի գլխավորությամբ կազմավորված կոալիցիային. «Բնական է, որ կզայրանային և հարցը սահմանային բախումներով չի վերջանա: Վերջերս իմացա, որ Թուրքիայում կա 10 հազար ջիհադական ահաբեկիչ. 12 հազար էր գնացել Սիրիա՝ կռվելու և վերադարձել է 10 հազարը, իսկ 2 հազարը դեռ շարունակում է կռվել»:
Թուրքիայում քրեական գործ է հարուցվել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի դեմ, հայտնում է TASS-ը:
Իրանը չի պատրաստվում ԱՄՆ-ի ու Կանադայի տեսուչների թույլատրել այցելել իր միջուկային օբյեկտներ միջազգային ստուգումների ժամանակ, հայտարարել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբաս Արագչին:
«Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները փորձել են հեռակառավարմամբ գործող ռումբ տեղադրել Էրզրումից Կարս ընթացող ապրանքային գնացքի ռելսերի տակ, սակայն գնացքին հաջողվել է տվյալ հատվածն առանց վնասվելու հատել:
ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի այն պաշտոնյաների ու պաշտոնատար անձանց ցուցակը, ում վրա տարածվում են պատժամիջոցները: