
Քլինթոնն անհանգստացած է ԱՄՆ նախագահական ընտրություններին Բայդենի հնարավոր առաջադրմամբ

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի շտաբում անհանգստացած են լուրերով, թե ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը կարող է մասնակցել ԱՄՙՆ նախագահական ընտրություններին, հայտնում է Fox News-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Քլինթոնի շրջապատում ոչ միանշանակ են վերաբերվել Բայդենի ադմինիստրացիայի ղեկավարի ու Դեմոկրատական ճամբարի գլխավոր հովանավորներից Լուիս Սուսմանի համատեղ նախաճաշին:
Լուրերի համաձայն՝ Բայդենի թիմը պարզել է ֆինանսավորման հնարավոր աղբյուրները նախընտրական արշավի հովանավորման համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դեմոկրատների ճամբարում ամուր դիրքերի վրա է Հիլարի Քլինթոնը (68%), երկրորդ տեղում Վերմոնտիղ սենատոր Բերնի Սանդերսն է (16%), այնուհետ՝ Վիրջինիայի նախկին սենատոր Ջիմ Ուեբը: