
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կմեկնի Մոսկվա

Ինչպես հայտնում է APA գործակալությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը կմեկնի Մոսկվա։
Հասանովը Մոսկվայում կմասնակցի «Բանակային միջազգային խաղեր-2015» արարողության բացմանը, որը տեղի կունենա օգոստոսի 1-15-ը Մոսկվայի մարզի զորավարժարանում։
Այցի ընթացքում Հասանովը կհանդիպի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։
Առաջին «Բանակային միջազգային խաղերին» մասնակցում է 17 երկրի 57 թիմ, 6 երկրի 20 դիտորդական խումբ, Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի ներկայացուցիչներ։ Խաղերում ներառված են մրցումներ անապատային, ջրային և օդային 14 մրցաձևից: