Բաժիններ՝

Թուրքիայի իշխանությունները վերջին անգամ կփորձեն կառավարություն ձևավորել ընդդիմադիր կուսակցության հետ

Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կձեռնարկի վերջին փորձը՝ ձևավորել կոալիցիոն կառավարություն «Ազգային շարժում» կուսակցության հետ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլկան Բոզկիրին:

Նրա խոսքով՝ եթե «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ու Ժողովրդահանրապետական կուսակցությունը չկարողանան համաձայնության գալ կոալիցիոն կառավարության ձևավորման հարցում, ապա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վերջին անգամ կդիմի «Ազգային շարժում» կուսակցությանը:

Ավելի վաղ Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Թուրքիայում ամեն օր ավելի է նվազում կոալիցիոն կառավարություն ձևավորելու հնարավորությունը:
Նրա խոսքով՝ բացառված չէ, որ Թուրքիայում կարող են անցկացվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031