Բաժիններ՝

Ադրբեջանը բացատրել է Գերման Ստերլիգովի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու պատճառները

Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը մեկնաբանել է ռուս գործարար, ներկայում Շուշիում բնակվող Գերման Ստերլիգովի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու պատճառները:

«Գերման Ստերլիգովն ու նրա հայ հովանավորները ևս մեկ անգամ ցույց տվեցին իրենց ոչ կոմպետենտ լինելը: Հաշվի առնելով նրա գործողություններում առկա հանցակազմը, որ իրականացվել է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի ՔՕ 281.2 (հրապարակային կոչեր՝ ուղղված պետության դեմ) ու 318.2 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանների անօրինական հատում) հոդվածների հատկանիշներով, նրա նկատմամբ ընտրվել է կալանավորելու որոշում ու հայտարարվել միջազգային հետախուզում»,- հայտարարել է Գաջիևը:

Նրա խոսքով՝ Ստերլիգովը ՌԴ քաղաքացի է, իսկ Հայաստանն ու Ռուսաստանն էլ «Ինտերպոլի» անդամներ են: «Հաշվի առնելով այդ փաստը՝ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել «Ինտերպոլի» միջոցով»,- հայտնել է Գաջիևը:

Ըստ նրա՝ ռուս գործարարը «թաքնվում է օկուպացված տարածքներում»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Ստերլիգովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել «Ինտերպոլի» գծով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031