Բաժիններ՝

Իրանը թույլ չի տա ԱՄՆ տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ

Իրանը չի պատրաստվում ԱՄՆ-ի ու Կանադայի տեսուչների թույլատրել այցելել իր միջուկային օբյեկտներ միջազգային ստուգումների ժամանակ, հայտարարել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբաս Արագչին:

«Ամերկացի ու կանադացի տեսուչները չեն կարողանա ուղևորվել Իրան: Համաձայնագրում նշված է, որ տեսուչները պետք է ներկայացնեն այն երկրները, որոնց հետ Իրանն ունի դիվանագիտական հարաբերություններ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ազգային հեռուստատեսսւթյամբ:
Իրանցի փոխնախարարը հավելել է, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները մատչում չեն ստանա «կոնֆիդենցիալ ու ռազմական փաստաթղթերին»:

Ապրիլի 2-ին ձեռքբերված համաձայնագիրը ենթադրում է, որ միջազգային տեսուչները պետք է զբաղվեն Իրանի միջուկային ծրագրին մատչում ունեցող հաստատությունների մշտական մոնիթորինգով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031