Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2015 թվականի ամռանը:
Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 7-ին:
Կուսմանգալիեւան նշել է, որ առաջին պետությունը, որը կարող է միանալ եվրասիական ինտեգրացիայի միջուկը կազմող Ղազախստանին, Բելառուսին եւ Ռուսաստանին, լինելու է Հայաստանը:
Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հաճախակիացած դիվերսիոն հարձակումների դեպքերն ու ստեղծված անհանգիստ վիճակը Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը պայմանավորում է հակառակորդ կողմի այն ագրեսիայով, որն առավել ցայտուն դարձավ վերջին օրերի ընթացքում:
Դեկլարատիվ հայտարարություններով միգուցե և շարունակվում է, բայց իրական, գործնական քայլեր ոչ միայն ես չեմ տեսնում, չնայած ես տեսողության հետ որևէ խնդիր չունեմ, այլև չեն տեսնում Եվրամիության մեր գործընկերները: Նրանց համար ևս տեսանելի չէ, թե Հայաստանն ինչ է ուզում և ընդհանրապես ուզո՞ւմ է, թե՞ ոչ:
«Հայաստանը, այո, առևտրային համաշխարհային կազմակերպության անդամ է, սակայն արդյոք մեր երկու երկրների՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսային սահման կա՞. չկա: Ես չեմ կարող ասել, թե լուծումն ինչպիսին է լինելու, բայց եթե զուգահեռներ անցկացնենք, ապա կարող ենք ասել, որ նույն դեպքը հնարավոր է լինի: Սակայն կարող է և այլ օրինակ կիրառվել, ամեն դեպքում սրա ձևակերպումը ավելի լավ կարող են տալ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները»:
Ես շատ կցանկանայի, որ Հայաստանը օգտագործեր գոնե այս առիթը և դուրս գար այս ավանտյուրիստական գործընթացից, որովհետև այստեղ միայն Ղարաբաղի հարցը չէ:
«Ըստ երևույթին, այդ նախագծին Հայաստանի մասնակցության հարցում կա ինչ-որ բանաձև, և հիմա անհրաժեշտ է ինչ-որ կերպ համոզել Լուկաշենկոյին և Նազարբաևին, որպեսզի համաձայնություն տան այդ բանաձին: Լուկաշենկոն երեկ իր գինը սահմանեց, այսինքն` բարձրացրեց խաղադրույքները: Ինձ թվում է` Նազարբաևն էլ ինչ-որ պայմաններ կդնի, բայց դրանք շատ սկզբունքային բնույթ չեն ունենա: Այնպես որ, հարցն առաջին հերթին կապված է Լուկաշենկոյի հետ, և չի բացառվում, որ այժմ ինչ-որ աշխատանքներ են տարվում Բաքվի հետ: Կարծում եմ` խնդիրը գլխավորապես կապված է Լեռնային Ղարաբաղի հետ»,- ասաց Վադիմ Դուբնովը:
Թուրքիայի ԱԳՆ-ը գոհունակություն է հայտնել, որ մի շարք երկրներում ընտրությունների արդյունքներով Եվրախորհրդարան են մուտք գործել թուրքական ծագում ունեցող մի շարք քաղաքական գործիչներ:
Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ խնդիրներ են ունեցել Ռուսաստանի սահմանը անցնելու և երկիր մուտք գործելու հետ կապված: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը:
Ռոմպեյը հիշեցրել է, որ ԵՄ-ը մայրցամաքի բնակիչներին խոստացել է երեք գլխավոր արժեք՝ խաղաղություն ու ժողովրդավարություն, բարգավաճում ու համերաշխություն, քաղաքակիրթ ու ինքնիշխան կյանք՝ որպես ազգ:
Հասկանալու համար հաջողվել է Ռուսաստանին մեկուսացնել, թե ոչ, բավական է հիշել միայն Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումը:
«Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ պայմանագրում հաշվի են առնված ՄՄ երեք երկրների շահերը: Որտե՞ղ է Հայաստանի շահը, թե՞ մենք մեր շահերը միշտ հարմարեցնելու ենք ուրիշների շահերին:
Այդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են Ուկրաինայի ճգնաժամի հարցը:
«Սա իմ առաջին աշխատանքային օրն է ԱԳՆ-ում և առավել պատասխանատվություն եմ զգում Ձեր առջև ԵՄ հետ համագործակցության մասին խոսել:
Սիրիան Ռուսաստանի համար մշտապես հանդիսացել է ոչ թե պարզապես դաշնակից, այլ՝ Մերձավոր Արևելքում մեր իրական ամրակետ:
«Այսօր Աստանայում պետք է այդ խնդիրը լուծված լիներ: Լեռնային Ղարաբաղն ընդհանուր տարածքի մեջ կլինի, թե չի լինի, մենք պարզաբանում ենք պահանջում: Նալբանդյանը դեռ երեկ չգիտեր՝ ինչ է իրեն սպասվում այնտեղ»,- հայտարարեց Ն.Զոհրաբյանը:
Մայիսի 29-ին ավարտվեց ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ ՀՀ Ազգային ժողովին աջակցման ծրագրի հետ համագործակցությամբ Երևանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկման եռօրյա փուլը:
Վերջին երկու տարում Վրաստանն ապացուցեց, որ ունի կառուցողական ու կանխատեսելի կառավարությունը:
Սաակաշվիլին ընդգծել է, որ Պորոշենկոն անկախացումից հետո Ուկրաինայի առաջին նախագահն է, ով ազատորեն տիրապետում է անգլերենին:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպել է Վրաստանում Իրանի արտակարգ ու լիազոր դեսպան Աբբաս Թալեբիֆարի հետ:
Առաջիկայում ՕԵԿ խմբակցությունը հանդես կգա նոր օրենսդրական նախաձեռնություններով: Օրինակ, ինչո՞ւ միանվագ դրամական օգնություն չհատկացնել դպրոցը նոր ավարտողներին, բանակից զորացրվածներին կամ համալսարանավարտներին:
Դամասկոսի հարավային ծայրամասում ուժի մեջ է մտել զինյալների հետ տեղական հրադադարի մասին համաձայնագիրը:
«Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունների ներուժն օգտագործված չէ մինչև վերջ և շարունակում է ակտիվանալ: Ներկայումս բանակցային փուլում է գտնվում մեզ համար կարևոր ենթակառուցվածքների շինարարություններում չինական ընկերությունների մասնակցությունը:
Տուրչինովը խոստացել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կազատագրեն երկրի արելքն ու բոլոր մեղավորները կենթարկվեն պատասխանատվության:
Վրաստանն ու Ադրբեջանը հատուկ ուշադրություն են հատկացրել «Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան» ձևաչափով համագործակցությանը:
Մենք երազում ենք միասին, որ ակոսը հասնի մինչև երիտասարդ, անկախ Հայաստան, որն այսօր պատսպարում է հայկական կյանքի մեծ մասը: Շրջափակումով այն խեղդելու փոխարեն, թուրքական կառավարությունը՝ ականջալուր սահմանակից շրջանի առաջարկներին, բացում է իր սահմանը, օգնում է այդ Հայաստանին՝ ազատվելու մեկուսացումից: Նա հայերին տալիս է արտոնյալ մուտքի իրավունք Սև ծովի նավահանգիստներից, Հայաստանից ոչ հեռու՝ Տրապիզոն, Սամսուն:
Այսօր Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էր Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը՝ բուհի ռեկտորի, պրոռեկտորների, ռուսական բաժնի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ քննարկելու հանրապետությունում ռուսերենի դասավանդման հիմնախնդիրները, ինչպես նաև ուրվագծելու համագործակցության նոր եզրեր:
Սլուցկին մայիսի 29-ը որակել է որպես «պատմական օր»՝ խոստանալով, որ Պետդուման պայմանագիրը կվավերացնի հնարավորինս արագ:
2014 թվականի օգոստոսի 10-ին Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ: