
Ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկան Թուրքիայի զբոսավայրում փակել է տվել շքեղ հյուրանոցի լողափը

Ռուս 47-ամյա օլիգարխ Օլեգ Դերիպասկան, ով Forbes-ի վարկանիշով ՌԴ միլիարդատերերի վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը, Թուրքիայի Բոդրում զբոսավայր է գնացել իր անձնական ինքնաթիռով:
Այնուհետև գործարարը ուղևորվել է ադրբեջանցի օլիգարխ Մուբարիզ Մանսիմովին պատկանող Palmalife Marina Hotel, որ զբոսնի իրեն սպասող Queen K զբոսանավով, հայտնում է hurriyet.com-ը:
Դերիպասկայի շքեղ, 75 մետրանոց զբոսանավը Բոդրում էր ժամանել դեռ երկու շաբաթ առաջ: Queen K զբոսանավը, որի դիզայնի հեղինակը լեգենդար Դոնալդ Սթարքն է, պատկանում է «լյուքս» դասին ու գնահատվում է 140 մլն դոլար:
Զբոսանավը նախատեսված է 18 մարդու համար, ունի շքեղ նավախցիկներ, ֆիթնես-սրահ, կինոթատրոն, լողավազան, մոտորանավակներ ու անգամ սեփական մինի-ստորջրյա նավ:
Դերիպասկան ուղևորվել է Զեյթունի հրվանդան, որտեղ փակել է տվել պրեմիում դասի հյուրանոցի լողափերից մեկը:
Հյուրանոցում հանգստացողներին արգելվել է լողալ լողափին: Ռուս օլիգարխը լողացել է ծովում, մոտորանավակ վարել, իսկ կինն ու մտերիները հանգստացել են ափին: