
Հայերը Լոս Անջելեսի լողափերից մեկում փրկարարի են ծեծել (18+)

Լոս Անջելեսի լողափերից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի մասնակցությամբ: Այդ մասին հայտնում է abc7.com-ը՝ հղում կատարելով Լոս Անջելեսի ոստիկանությանը:
Սերֆերներից մեկը հեռախոսով նկարահանել է ծեծկռտուքի տեսարանը, որտեղ երևում է, թե ինչպես են երկու հայ տղամարդ ու մի հայ կին հարձակվում փրկարարական աշտարակից իջնող փրկարարի վրա ու ծեծում վերջինիս: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ ժ. 7:15-ին:
Հայ կինը բղավում է, որ փրկարարն իր նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել, ապա ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցնում փրկարարին:
Փրկարարն իր հերթին հայտնել է, որ վերջիններս իր աշտարակի ուղղությամբ ծխախոտ են նետել:
Մարմնական թեթև վնասվածք ստացած փրկարարը տեղափոխվել է տեղի հիվանդանոց: Հարձակվողներից մեկը նույնպես հիվանդանոց է տեղափոխվել:
Հայերը ձերբակալվել են: Միջադեպի հանգամանքների պարզմամբ զբաղվում է Լոս Անջելեսի ոստիկանությունը:
Տեսանյութում առկա են անպարկեշտ արտահայտություններ:Տեսանյութը կարող եք դիտել այս հղումով: